Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 13 » Չեխ. «Տորրեսը սկսել է գոլեր հեղինակել կիսապաշտպանների օգնությամբ»

Չեխ. «Տորրեսը սկսել է գոլեր հեղինակել կիսապաշտպանների օգնությամբ»


«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կարծում է,որ Ֆերնանդո Տորրեսի հաջողությունները այս մրցաշրջանում կապված են թիմի կիսապաշտպանների խաղի հետ:
 
«Այս մրցաշրջանում մեր խաղը հարձակման գծում շատ է փոխվել`շնորհիվ նոր ֆուտբոլիստների: Նրանք արդեն հարմարվել են մեր թիմի խաղաոճին,այդ իսկ պատճառով ցուցադրում են բարձրակարգ ֆուտբոլ: Ազարը շատ լավ է համագործակցում Մատայի և Օսկարի հետ: Միասին նրանք կարող են ճեղքել ցանկացած թիմի պաշտպանություն:

Դուք միգուցե նկատել եք,որ նոր ֆուտբոլիստների հայտնվելուն պես սկսեց իրեն հիանալի դրսևորել նաև  Ֆերնանդո Տորրեսը: Ֆերնանդոյի համար հիմա ավելի շատ են ստեղծվում հնարավորություններ և նա սկսում է գոլեր խփել:Հիմա մեր կազմում շատ են նորեկները, սակայն դա չի նշանակում, որ մենք չունենք համատեղ աշխատանք: Ընդհակառակը, բոլորն արդեն ընդհանուր լեզու են գտել»- ասել է Չեխը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15