Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 28 » Չեխ. Մեզ հաջողվեց իրականացնել մեր ծրագիրը

Չեխ. Մեզ հաջողվեց իրականացնել մեր ծրագիրը


«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բենֆիկայի» հանդեպ տոնած հաղթանակից` 1:0:

 «Արդյունքի տեսանկյունից խաղն իդեալական էր: Մեզ հաջողվեց անառիկ պահել մեր դարպասը, համբերատար սպասել մեր հնարավորությանը և գոլ խփել լավ հակագրոհից հետո:


Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք բավարարված լինել, քանի որ կարողացանք իրականացնել մեր ծրագիրը: Մենք թույլ չտվեցինք մրցակցին խաղալ առաջին և երկրորդ խաղակեսերում և հասանք հաջողության», - Չեխի խոսքերն է մեջբերում soccer-ը: 


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15