Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 28 » Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ. Չելսին նվազագույն հաշվով հաղթեց Լիսաբոնում

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ. Չելսին նվազագույն հաշվով հաղթեց Լիսաբոնում


Լիսաբոնի "Էստադիո Դա Լուժ" ստադիոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը տեղի "Բենֆիկայի" եւ Լոնդոնի "Չելսիի" միջեւ:

Արդեն առաջին կեսում խաղադաշտում բավական անհաշտ եւ դիտարժան պայքար ծավալվեց` երկու թիմերի փոխնիփոխ գրոհներով: Սակայն թիմերի գործադրած բոլոր ջանքերն ավարտեցին ապարդյուն եւ թիմերն ընդմիջման գնացին առանց դարպասի գրավման: 

Երկրորդ կեսն սկսվեց "Բենֆիկայի" գրոհներով, որոնք մեծ լարվածության մեջ էին պահում լոնդոնցիների պաշտպանական դիրքերին եւ դարպասապահին: Դրվագներից մեկում մրցավարը կարող էր 11մ. հարված նշանակել "Չելսիի" դարպասին, սակայն գտավ, որ գնդակն է "գտել" Ջոն Տերիի ձեռքը, այլ ոչ թե կապույտների պաշտպանն է ձեռքով խաղացել: 
Երկրորդ խաղակեսի միջնամասում "Չելսիի" կիսապաշտպան Խուան Մանուել Մատան կարող էր բացել հանդիպման հաշիվը, սական նրա հարվածից հետո գնդակը ետ մղվեց տանտերերի դարպասի ուղղահայաց դարպասաձողից:
 

Այնուամենայնիվ, հանդիպման 75-րդ րոպեին գնդակը հայտնվեց "Բենֆիկայի" դարպասում: Ֆեռնանդո Տորրեսն անցում ձեռնարկեց գրոհի աջ եզրով, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ եւ հաշվենկատ փոխանցում կատարեց դեպի դարպասային հրապարակի կենտրոնում հայտնված Սալոմոն Կալուն, ով մեկ հպումով կատարած հարվածով բացեց հաշիվը:
 

Մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավում չարձանագրվեց: "Չելսին" հաղթեց 1:0 հաշվով եւ պատասխան խաղից առաջ զգալի առավելություն ստացավ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15