Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 6 » Չելսիում Ազարը կխաղա 17 համարով

Չելսիում Ազարը կխաղա 17 համարով


Էդեն Ազարը հիշում է իր հանդիպումը Չելսիի ֆուտբոլիստների հետ, որը կայացել էր մի քանի օր առաջ Ուեմբլիում:

«Ջոն Թերրին ինձ ասաց. «Հանգիստ եղիր այսօր», իսկ ես պատասխանեցի` «խնդիր չկա», և նա ծիծաղեց:

Ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ նրա հետ, նա հիանալի ֆուտբոլիստ է: Նրանց հետ ես շատ բան կսովորեմ:

Բոլորը գիտեն, որ ես նախընտրում եմ 10 համարը, բայց այն արդեն զբաղեցրել է մի հիանալի ֆուտբոլիստ` Խուան Մատան:

Տոռեսը նույնպես հիանալի Ֆուտբոլիստ է, չնայած որ նա ծանր ժամանակաշրջան ապրեց: Նրա նախկին ձեռքբերումները ցույց են տալիս, որ նա արտակարգ խաղացող է: Ես մտածում եմ, որ մեզ դուր կգա խաղալ միասին, և մենք գեղեցիկ խաղ կցուցադրենք»-ասել է Չելսիի ապագա 17 համարը:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15