Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 23 » Չելսին հետաքրքրված է Շախտյորի կիսապաշտպան Դուգալ Կոստայով

Չելսին հետաքրքրված է Շախտյորի կիսապաշտպան Դուգալ Կոստայով


Լոնդոնի «Չելսին» դժվարանում է համաձայնության հասնել «Ֆիորենտինայի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ:

Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, ելնելով վերոնշյալից՝ անգլիական ակումբը մտադիր է ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգալ Կոստային:

Պարբերականը հաղորդում է նաեւ, որ «ազնվականների» կողմը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 16 միլիոն եվրո վճարել:

Հիշեցնենք, որ Դուգլաս Կոստան ուկրաինական թիմ է տեղափոխվել 2010 թվականին «Գրեմիոյից». «Շախտյորում» ընդհանուր առմամբ անցկացրած 163 խաղերում 32 գոլ է խփել, ինչպես նաեւ հեղինակել գոլային 31 փոխանցում:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15