Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 22 » Չելսին Տոտենհեմին զրկեց 30 միլիոն ֆունտից

Չելսին Տոտենհեմին զրկեց 30 միլիոն ֆունտից


22222222
«Չելսին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ հաջորդ տարի հանդես կգա Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարում, չնայած այն հանգամանքին, որ Անգլիայի առաջնությունում զբաղեցրել էր ընդամենը 6-րդ հորիզոնականը:

Այսպես, «Տոտենհեմը» զրկվել է 30 միլիոն ֆունտ ստերլինգից: Եթե Չեմպիոնների լիգայում մեդիաիրավունքների վաճառքից ակումբը կստանար 25 միլիոն ֆունտ, ապա այժմ ստիպված է բավարարվել ընդամենը 5 միլիոնով: Եվս 10 միլիոն «Տոտենհեմը» կկորցնի խաղային օրերի և հովանավորչական տարբեր պայմանագրերի պատճառով:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի նոր կանոնակարգով՝ այդ մրցաշարի հաղթողն այլևս իրավունք չի ստանում մասնակցելու հաջորդ տարվա խաղարկությանը։ Մինչև եզրափակիչ խաղը Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը որոշում էր կայացրել այն մասին, որ եթե Աբրամովիչի ակումբը հաղթի ՉԼ-ի այս տարվա եզրափակիչում, ապա Անգլիայի չորրոդ ուղեգրին կարժանանա հենց այդ թիմը։

Տեղեկացնենք նաև, որ այն պահից, երբ Ռոման Աբրամովիչը դարձավ «Չելսիի» սեփականատեր, ակումբն ամեն մրցաշրջանում հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15