Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 1 » «Չելսին» և «ՊՍԺ»-ն կպայքարեն Ուոլքոտի համար

«Չելսին» և «ՊՍԺ»-ն կպայքարեն Ուոլքոտի համար


Լոնդոնի «Չելսին» պաշտոնական առաջարկ է պատրաստում «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլքոտի տրանսֆերը գնելու համար: Սակայն լոնդոնցիների նախկին մարզիչ Կարլո Անչելոտտին, ով հիմա մարզում է ֆրանսիական «ՊՍԺ»-ն, նույնպես դեմ չէ ձեռք բերել արագաշարժ 23-ամյա անգլիացուն, հայտնում է Mirror-ը:

«Զինագործների» ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է մյուս տարի, ըստ որի նա շաբաթական ստանում է 65000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ: Նրանով հետաքրքրվող ակումբները պատրաստ են նրան առաջարկել շաբաթական 100000-ով ավել աշխատավարձ:

Սպասվում է, որ 15 մլն ֆունտը կստիպի «կանոնիրներին» վաճառել Ուոլքոտին, քանի որ նրանք մյուս տարի ստիպված կլինեն բաց թողնել Ուոլքոտին ազատ գործակալի կարգավիճակով և նրանք ոչ մի գումար էլ չեն ստանա:

ԵՎՐՈ 2012-ում Ուոլքոտը Անգլիայի կազմում լավագույններից էր, որտեղ նա խփել է մեկ գոլ և տվել մեկ գոլային փոխանցում:

Անցած մրցաշրջանում «Արսենալի» կազմում նա խփել է 11 գոլ և տվել Ռոբին Վան Պերսիին ավելի շատ գոլային փոխանցում, քան «Արսենալի» մյուս խաղացողները:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15