Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 16 » Չելսին պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել Բենֆիկայի կիսապաշտպանի համար

Չելսին պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել Բենֆիկայի կիսապաշտպանի համար


Բենֆիկայի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Ինչպես հայտնում է «A Bola»-ն, 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկն անգլիական թիմի ղեկավարությանն արել է Ժոզե Մոուրինյոն:

Պարբերականը նշում է, որ «ազնվականները» պատրաստ են Գայտանի համար 35 միլիոն եվրո վճարել:

Հավելենք, որ Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Գայտանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 4 գոլի եւ գոլային 11 փոխանցման հեղինակ:
armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15