Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 14 » «Չելսին» Ուոլքոթին գնելու հարցում գլխավոր հավակնորդն է

«Չելսին» Ուոլքոթին գնելու հարցում գլխավոր հավակնորդն է


ԶԼՄ-ները հայտնում են, որ «Չելսին» պատրաստվում է ձեռք բերել Թեո Ուոլքոթին, հայտնում է totalfootballmadness.com-ը:

Հաղորվում է, որ Եվրոպայի չեմպիոնները պահպանում են իրենց հետաքրքրությունը Ուոլքոթի նկատմամբ, ում պայմանագիրն ավարտվում է մյուս տարվա ամռանը: Նա այս տարի հրաժարվեց կնքել նոր պայմանագիր` 75.000 ֆունտ ստեռլինգ շաբաթական աշխատավարձով:

Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը ցանկանում է մնալ «Էմիրեյթսում», բայց կարծում է, որ ինքն արժանի է ավելի լավ պայմանագրի: Բանակցությունները կողմերի միջև դեռ ընթանում են:

Թեո Ուոլքոթով, ով ըստ պայմանագրի արդեն հունվարին կարող է դառնալ ազատ գործակալ, հետաքրքրվում են նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15