Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 17 » «Չելսին» ու «Արսենալը» հետաքրքված են Մունիաինի ծառայություիններով

«Չելսին» ու «Արսենալը» հետաքրքված են Մունիաինի ծառայություիններով


Անգլիական ֆուտբոլի երկու գրանդ ակումբներ «Չելսին» և «Արսենալը» ցանկանում են ձեռք բերել «Ատլետիկ Բիլբաոյի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի ծագող աստղ Իկեռ Մունիաինին:

Այս ձմռանը լոնդոնյան երկու թիմերը կպայքարեն Մունիաինի համար: Ակումբերի սկաուտներն արդեն ներկա են գտնվել «Ատլետիկի» խաղերին և հետևել Իկեռի խաղին: Բայց ֆուտբոլիստը նախկինում հայտարարել էր, որ չի ցանկանում տեղափոխվել այլ առաջնություն, ցանկանում է մնալ իսպանական Լա Լիգայում:

Մունիաինն արդեն հասցրել է հանդես գալ Իսպանիայի ազգային հավաքականում: Բացի լոնդոնյան ակումբներից նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Միլանը» և «Զեիթը»: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15