Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 28 » «Չելսին» կստանա 500 հազար ֆունտ՝ Սինքլերի վաճառքից

«Չելսին» կստանա 500 հազար ֆունտ՝ Սինքլերի վաճառքից


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթին» կգնի «Սուոնսիի» հարձակվող Սքոթթ Սինքլերին, իսկ «Չելսին» այդ գործարքից կստանա 500 հազար ֆունտ ստեռլինգ:

«Սուոնսին» արդեն պայմանավորվել է «Ման. Սիթիի» հետ, իսկ ֆուտբոլիստին մնում է անցնել բուժզննում և պայմանագիր կնքել «քաղաքացիների» հետ:

2010 թ. Սինքլերը «Չելսիից» տեղափոխվեց «Սուոնսի»: 

«Կարապների» հետ նրա պայմանագրում կետ կա, որի համաձայն Սքոթթի վաճառքից «Չելսին» որոշակի գումար կստանա՝ որպես բոնուս:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15