Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 27 » Չելսին հետաքրքրված է «Բունդեսթիմի» հարձակվողով

Չելսին հետաքրքրված է «Բունդեսթիմի» հարձակվողով


Չելսին Ուիգանի հարձակվող Վիկտոր Մոուզեսին ձեռք բերելու անհաջող փորձից հետո ցանկանում է գնել Լեվերկուզենի Բայերի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Շյուրրլեին, հայտնում է Metro-ն:

Լոնդոնյան ակումբը այս ամառ պատրաստվում է համալրել իր կազմը ևս մեկ եզրային հարձակվողով: Վերջերս Չելսին պայմանագիր կնքեց Մարկո Մարինի և Էդեն Ազարի հետ, ծախսելով 38 մլն ֆունտ: Իսկ մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն արդեն կազմել է 4 հնարավոր թեկնախուների ցուցակը:

Շյուրրլեն ներկա պահին Գերմանիայի հավաքականի հետ մասնակցում է ԵՎՐՈ 2012-ին: Այնտեղ նա կգտնվի Չելսիի հետախույզների ուշադրության կենտրոնում, ով իր հերթին կսկսի բանակցություններ` առաջարկելով Բայերին 7 մլն ֆունտ ստեռլինգ:

Սակայն Լեվերկուզենյան ակումբը ամենայն հավանականությամբ չի բաժանվի իր հարձակվողից 15 մլն-ից ցածր գնով:

Արագ, շարժունակ և տեխնիկորեն հագեցած եզրային հարձակվողը դեռ անցած ամռանն էր գտնվում Չելսիի ուշադրության կենտրոնում, սակայն դրանից հետր նրա գինը կտրուկ բարձրացավ, և լուրեր են պտտվում, որ 21-ամյա գերմանացի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև իտալական Միլանը:

Հիշեցնենք, որ Շյուրրլեի պայմանագիրը Բայերի հետ ավարտվում է 2016 թվականին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15