Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 6 » Չելսին չի թույլատրի Կուրտուային խաղալ UEFA-ի սուպերգավաթում

Չելսին չի թույլատրի Կուրտուային խաղալ UEFA-ի սուպերգավաթում


Չելսին պատրաստ է Տիբո Կուրտուային 2-րդ տարին անընդմեջ վարձավճարով տրամադրել Ատլետիկո Մադրիդին, սակայն մի շատ կարևոր պայմանով:

Բելգիացի դարպասապահին չի թույլատրվի խաղալ Չելսիի դեմ օգոստոսի 31-ին Մոնակոյում կայանալիք UEFA-ի սուպերգավաթի խաղարկությունում:
20-ամյա դարպասապահն իր Թվիթթերի էջում գրել է. «Հիմա ես ուզում եմ Ատլետիկոյի հետ հաղթել սուպերգավաթը, ես ուզում եմ գնալ Նեպտուն»:

Կուրտուան ի նկատի ուներ Մադրիդի Նեպտուն շատրվանը, որտեղ ակումբը ներկայացնում է իր հաղթած գավաթները:

Եվ չնայած նրան, որ «կապույտները» ուրախ են, որ Կուրտուան շարունակում է իր զարգացումը «Սթեմֆորտ Բրիջի» սահմաններից դուրս, նրանք չեն ուզում, որ նա խաղա իրենց դեմ:

Ատլետիկոյի մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ երիտասարդ դարպասապահի համար դժվար կլինի ընդունել Չելսիի կայացրած որոշումը, բայց նա պետք է հաշտվի դրա հետ:

«Դրանք վատ լուրեր են Կուրտուայի համար, որովհետև դա պարգև է Եվրոպայի Լիգան հաղթելու համար: Մենք չենք կարող հակառակվել Չելսիի որոշմանը, քանի որ Լոնդոնյան ակումբին են պատկանում նրա տրանսֆերային իրավունքները»-ասել է Սիմեոնեն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15