Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 11 » «Չելսին» չի պատրաստվում փոխզիջումների գնալ փորձառուների հետ

«Չելսին» չի պատրաստվում փոխզիջումների գնալ փորձառուների հետ


Լոնդոնի «Չելսին» չի պատրաստվում խախտել սեփական կանոնները և երկարաժամկետ պայմանագրեր առաջարկել 30-անց ֆուտբոլիստներին:

Ակումբը պատրաստվում է մեկամյա պայմանագրեր առաջարկել Ֆրենկ Լեմպարդին և Էշլի Քոուլին, աշխատավարձի մեծ կրճատումներով:

Այս սկզբունքով է առաջնորդվում «Մանչեսթեր Յունայթեդը», որը ամեն տարի Ռայան Գիգսի, Փոլ Սքոուլզի, նախկինում նաև Էդվին Վան Դեր Սարի հետ կնքում էր 1-ամյա պայմանագրեր` ֆինանսական խնդիրներից խուսափելու համար:

Մոտ ապագայում կկայանա հանդիպումը Ֆրենկ Լեմպարդի և Էշլի Քոուլի հետ: «Չելսիի» առաջտարների հետ կընդանա բանակցություննեեր` պայմանագրի կնքման վերաբերյալ:

Ակումբի ղեկավարներից մեկն արդեն խոստովանել է, որ երկու ֆուտբոլիստներին էլ կարող են մնալ ակումնում, եթե համաձայնվեն երկարաձգել պայմանագիրը 1 տարով: Այդպես եղավ Դիդիե Դրոգբայի հետ, ով վերջիվերջո լքեց Լոնդոնը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15