Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 27 » Չելսին բանակցում է Վիլլիանի հետ

Չելսին բանակցում է Վիլլիանի հետ


Ջանլուկա Մարցիոն սեփական բլոգում գրել է, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիլյան Բորխես դա Սիլվան Լոնդոնում է: Այն բանից հետո, երբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսի»-ի 20 մլն եվրոանոց առաջարկությունը մերժվեց «Շախտյոր»-ի կողմից, «արիստոկրատներ»-ը կազմում են նոր առաջարկ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար: 

Ֆուտբոլիստի հայրը` Սևերինոն, հանդիպում է ունեցել «արիստոկրատներ»-ի ներկայացուցիչների հետ: Calcionews24.com կայքը հաղորդում է, որ Վիլյանի հետ բանակցություններ են վարում անգլիական այլ ակումբներ ևս: 

Հիշեցնենք, որ Վիլյանը «Շախտյոր» տեղափոխվեց 2007 թվականին բրազիլական «Կորինտիանս»-ից 19 մլն դոլարի դիմաց: Ֆուտբոլիստը «հանքափորեր»-ի կազմում անցկացրել է 117 հանդիպում և դարձել է 16 գոլի հեղինակ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15