Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 9 » «Չելսին», «Արսենալը» և «Տոտտենհեմը» կպայքարեն Լևանդովսկու համար

«Չելսին», «Արսենալը» և «Տոտտենհեմը» կպայքարեն Լևանդովսկու համար


Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնվել է լոնդոնյան երեք ակումբների` «Չելսիի», «Արսենալի» և «Տոտտենհեմի» ուշադրության  կենտրոնում, հայտնում է Daily Mail-ը:

Անդրե Վիլլաշ-Բոաշին «Տոտտենհեմում» 70 մլն ֆունտ է տրամադրված տրանսֆերների համար և «արիստոկրատների» նախկին գլխավոր մարզիչը միանգամից որոշել է գնել Ռոբերտ Լևանդովսկուն:

Daily Mail-ը հայտնում է, որ բացի նրանցից, Լևանդովկու ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Արսենալը»:

Մինչև ԵՎՐՈ 2012-ի սկսելը լուրեր էին պտտվում, որ Լևանդովսկին արդեն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն հետագայում պարզվեց, որ դա տեղի չի ունեցել, և շատ հավանակ է, որ էլ տեղի չունենա:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15