Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 30 » «Չելսին» առաջարկություն է արել «Մարսելին»

«Չելսին» առաջարկություն է արել «Մարսելին»


Լոնդոնի «Չելսին» դեռ փորձում է ձեռք բերել ֆրանսիական «Մարսելի» աջ պաշտպան Սեսար Ասպիլիկուետային, հայտնում է tribalfootball.com:

«Չելսին» 22-ամյա պաշտպանին, ով ներկա պահին Իսպանիայի հավաքականի հետ գտնվում է Լոնդոնում` Օլիմպիկաակն խաղերին մասնակցելու համար, տեսնում է որպես Ժոզե Բոսինգվայի հիանալի փոխարինող:

«Մարսելի» սպորտային տնօրեն Ժոզե Անիգոն հայտնել է, որ Ասպիլիկուետան կարող է տաղափոխվել «Չելսի» 7 մլն ֆունտ ստեռլինգով: «Մարսելը» ցանկանում է վաճառել իսպանացուն, որպեսզի ստացած գումարով նոր ֆուտբոլիստներ գնի:

«Յուրաքանչյուր ակումբ պետք է վաճառի խաղացողներին, մինչև նորերին գնելը: Ներկա պահին մենք հետաքրքրված ենք երկուսով, դրանք են` Էտո Ստեֆան Մ'Բիան և Ազպին: Սակայն դեռ պաշտոնական բանակցություններ չենք վարել նրանց ձեռք բերելու համար:»-ասել է Անիգոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15