Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 6 » «Չելսին» ամենաշատն է գրավել մրցակիցների դարպասը. Վիճակագրություն

«Չելսին» ամենաշատն է գրավել մրցակիցների դարպասը. Վիճակագրություն


555Երեկ երեկոյան, Չեմպիոնների Լիգայի ներկայիս չեմպիոնները, լքեցին առաջնությունը:

Ցավոք «Չելսին» ունենալով շատ լավ ցուցանիշներ, որոշ խաղերում՝ ուղղակի անիմաստ միավորներ կորցնելու հետևանքով լքեց առաջնությունը: Առաջարկում եմ ծանոթանալ մի քանի վիճակագրությունների հետ:

Ասենք, որ մրցաշարի ամենաշատ գոլեր խփած թիմը՝ «Չելսին» է: 6 խաղից հետո, նրանք խփել են 16 գոլ, պետք է նաև նշել, որ «Չելսիի» միջին ցուցանիշը, 2,67 գոլ՝ 1 խաղում է: Այսինքն նրանք ամեն խաղում, գրեթե 3 գոլ են խփել, և դրանցից ընդամենը մեկն է եղել 11 մետրանոցից: Ձեզ ենք ներկայացնում թիմերի տասնյակը՝


1.«Չելսի» - 6 խաղ՝ 16 գոլ,
2.«Բավարիա» - 6 խաղ՝ 15 գոլ, 
3.«Ռեալ Մադրիդ» - 6 խաղ՝ 15 գոլ,
4.«ՊՍԺ» - 6 խաղ՝ 14 գոլ,
5.«Վալենսիա» - 6 խաղ՝ 12 գոլ,
6.«Յուվենթուս» - 6 խաղ՝ 12 գոլ,
7.«Մալագա» - 6 խաղ՝ 12 գոլ,
8.«Շախտյոր» - 6 խաղ՝ 12 գոլ,
9.«Դորտմունդի Բորուսիա» - 6 խաղ՝ 11 գոլ,
10.«Բարսելոնա» - 6 խաղ՝ 11 գոլ:

Մրցաշարում ամենաշատ հաղթանակներ տոնած թիմերի շարքը, գլխավորում է, ոչ ավել, որ պակաս՝ «ՊՍԺ»-ն: Նրանք 6 խաղից տոնել են 5 հաղթանակ և ևս մեկ պարտություն, իսկ սա, լավագույն արդյունքն է:

Վտանգավոր գրոհների թվով, «Չելսին» նույն պես առաջարն է: 6 խաղում, նրանք կատարել են 57 վտանգավոր գրոհ: 2-րդ տեղում «Բավրիան» է 54 վտանգավոր գրոհով: 

Ամենաշատ փոխանցում կատարած թիմը, կարծում եմ դուք կարող եք գուշակել ինքներտ, ամենաշատը փոխանցում է կատարել «Բարսելոնան»՝ 5078 փոխանցում, որի արդյունավետության տոկոսը, ոչ պակաս տպավորիչ է՝ 85% ճշգրտություն: «Չելսին» այս ցուցակում, 14-րդն է՝ 3089 փոխանցում՝ 74% ճշգրտություն, ինքը նույն պես բավականին բարձր է:

Ամենաշատ փոխանցում կատարած ֆուտբոլիստ՝ Խավի Հերնանդես՝ 719 գոլ: Մեկ խաղակեսում ամենաշատ գոլերի լավագույն արդյունքը պատկանում է՝ «Չելսի»-«Նորդշելլանդ» և «Բավարիա»-«Լոսց» խաղերում՝ մեկ խաղակեսում 5 գոլ: Ամենաշատ գոլերը և գոլերի ամենաշատ տարբերությունը, պատկանում են կրկին «Չելսիին» և «Բավարիային»: 2-ն էլ, մեկ խաղում հաղթել են 5 գոլի տարբերությամբ, իսկ իրենց այդ խաղերում խփելվել է 7 գոլ:

Ընդհանուր առմամբ՝ 284 գոլ, 1365 վտանգավոր պահ, և շատ հետաքրքիր ցուցանիշ՝ ուղիղ 1000 անկյունային:

Այս հետաքրքիր տեղեկությունները, ձեզ համար պատրաստեց ArmChelsea.Com-ը:




  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15