Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 26 » «Չելսիից» 4 ֆուտբոլիստ, 270 րոպե են խաղացել. Այս և այլ տվյալների մասին

«Չելսիից» 4 ֆուտբոլիստ, 270 րոպե են խաղացել. Այս և այլ տվյալների մասին


jjԵրեկ «Չելսին» ևս մեկ հաղթանակ տոնեց: Այդ հաղթանակից հետո, «Չելսիի» խաղացողները ունեն տարբեր արդյունքներ, ցուցանիշեր, որը մենք սիրով ձեզ ենք ներկայացնում:

«Չելսին» Պրեմիեր Լիգայում, 3 խաղ է անցկացրել, այսինքն խաղացել է 270 րոպե, իհարկե չհաշված ավելացված ժամանակները: «Չելսիից» 4 ֆուտբոլիստ, խաղացել են բոլոր խաղերը, առանց փոխարինվելու, այսինքն 270 րոպե, նրանք են` Ֆերնանդո Տորրես, Էշլի Քոուլ, Պետր Չեխ և Բրանիսլավ Իվանովիչը: Այսինքն նրանք բոլորից շատ ժամանակն են անցկացրել դաշտում:

Հիմա խոսենք դեղին և կարմիր քարտերից: «Չելսիի» խաղացողները 3 քարտ են ստացել և բոլորը միայն դեղին: 3 ֆուտբոլիստներ, մեկական դեղին քարտ են ստացել, նրանք են` Ֆերնանդո Տորրես, Դավիդ Լուիզ, Ֆրենկ Լեմպարդ: Չնայած որ պետք է նշել, որ Տորրեսի դեղին քարտը լրիվ անիմաստ էր և անհիմն:

Իսկ Հիմա խոսում ենք գոլերից: «Չելսիի» ռմբարկուների մրցապայքարում հավասարություն է: 3 ֆուտբոլիստներ խփել են 2-ական գոլ, նրանք են` Ֆերնանդո Տորրես, Բրանիսլավ Իվանովիչ և Ֆրենկ Լեմպարդ: 1-ական գոլեր են խփել նաև` Գարի Կեհիլը և Էդեն Ազարը: 

Ինչը վերաբերում է գոլային փոխանցումներին, Էդեն Ազարը 4 գոլային փոխանցումով առաջատարն է 
«Չելսիում», ինչպես նաև Պրեմեր Լիգայում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15