Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 8 » «Չելսիի» տրանսֆերային նպատակները Կլայնն ու Շնայդեռլենն են

«Չելսիի» տրանսֆերային նպատակները Կլայնն ու Շնայդեռլենն են


Այս ամառ «Չելսիի» տրանսֆերային նպատակներն են «Սաութհեմփթոնից աջ պաշտպան Նատանիել Կլայնն ու կիսապաշտպան Մորգան Շնայդեռլենը: Ըստ The Guardian-ի, Կապույտների գործակալները «Էվերտոնի» հետ պրեմիեր լիգայի շաբաթօրյա խաղում կդիտարկեն այս երկու խաղացողներին, ովքեր հսկայական առաջադիմություն են ցուցաբերում ընթացիկ մրցաշրջանում:

Ակնհայտ է, որ Սրբերը ցանկանում են խուսափել այնպիսի վաճառքից, որը տեղի ունեցավ անցած ամառ, սակայն Նատանիելը եւ Մորգանը համարվում են վաճառքի ամենահավանական թեկնածուները: Բանն այն է, որ գործող պայմանագրով Կլայնին մնացել է մեկ տարի, մինչդեռ Շնայդեռլենը, ով հիմա գնահատված է 27 մլն ֆունտ, անցած ամառվանից պնդում է Չեմպիոնների լիգայից որեւէ ակումբ տեղափոխվելու մտադրության մասին:

«Չելսին» այս երկու խաղացողներին ձեռք բերելու պայքարում կարող է բախվել լուրջ մրցակցության: 24-ամյա Կլայնին հավակնում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ 25-ամյա Շնայդեռլենին՝ «Արսենալը»:

Անգլիայի հավաքականի հիմնական աջ պաշտպան Կլայնի ձեռքբերումը հնարավորություն կտար Կապույտների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին թեթեւացնել Բրանիսլավ Իվանովիչի գործն ու երբեմն սերբին խաղացնել պաշտպանության կենտրոնում, միաժամանակ դրանով դադար տալով 34-ամյա Թերիին:


Football365.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15