Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 10 » Չելսիի պաշտպանը վարձավճարով տեղափոխվել է Միդլսբրո

Չելսիի պաշտպանը վարձավճարով տեղափոխվել է Միդլսբրո


«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տոմաշ Կալաշը վարձավճարով տեղափոխվել է «Միդլսբրո», հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

21-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին հատվածը անցկացրել է գերմանական «Քյոլնում» եւ այժմ վերադարձել է Անգլիա։

Կալաշը հանդիսանում է Չեխիայի հավաքականի թեկնածու։ Մինչ այժմ նա «Չելսիի» կազմում մասնակցել է երկու պաշտոնական հանդիպման։ 2014 թվականի ապրիլին եւ մայիսին Կալաշը մասնակցել է «Լիվերպուլի»(2:0) եւ «Քարդիֆ Սիթիի» (2:1) հետ արտագնա հաղթական հանդիպումներին։ Ընդ որում, «Լիվերպուլի» համար այդ պարտությունը բախտորոշ է եղել չեմպիոնական մրցավազքում։

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15