Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 6 » ՉԵԼՍԻԻ ԼԵԳԵՆԴՆԵՐ․ Ջանֆրանկո Ձոլա

ՉԵԼՍԻԻ ԼԵԳԵՆԴՆԵՐ․ Ջանֆրանկո Ձոլա


Յուրաքանչյուր «Չելսիի» երկրպագու պետք է ճանաչի իր սիրելի ակումբի լեգենդներին։ Այսօր մենք կներկայացնենք Ջանֆրանկո Ձոլային (Տեղեկություններ, Լուսանկարներ, Տեսանյութեր):

1996թ․-ի Նոյեմբերի 8-ին Ջանֆրանկոն իտալական  «Պարմայից» տեղափոխվեց լոնդոնյան ակումբ։ Նա ի սկզբանե գրավեց «Չելսիի» երկրպագուների սրտերը։ 


Նա երկու անգամ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ,իսկ 2003թ․-ին ճանաչվել է «Չելսիի» պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ ստանալով երկրպագուների ձայների 60%-ը։

«Փոքրիկ» իտալացին «Չելսիի» հետ նվաճել է 4 տիտղոս: 

Ֆրանկոն անկախ ամեն ինչից միշտ հաճույք է ստացել ֆուտբոլից,վայելել է ամեն մի վայրկյանը,որ անցկացրել է խաղադաշտում,և դրա շնորհիվ հակառակորդ ակումբների երկրպագուները նույնպես սիրել են նրան։

2003թ․-ի մայիսի 11-ին Ջանֆրանկոն անցկացրեց իր վերջին հանդիպումը «Չելսիի» կազմում։ «Չելսին» մրցում էր «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը «Չելսիի» համար հաղթական էր ,և այդ հաղթանակի շնորհիվ «Չելսին» գրավեց 4-րդ տեղը։ Նա ավարտեց «Չելսիի» հետ իր ճանապարհը՝ մի դրվագում անցնելով «Լիվերպուլի» 4 ֆուտբոլիստների։

Չնայած Ռոման Աբրամովիչի ջանքերին՝ Ջանֆրանկոն մեկ ամսից վերադարձավ իր հարազատ ակումբ՝ «Կալյարի»։ 

2008թ․-ի սեպտեմբերի 9-ին նա գլխավորեց «Վեսթ Հեմը»։ 2014թ․-ին Ֆրանկոն վերադարձավ իր հայրենիք և հիմա գլխավորում է «Կալյարին»։ 



Ջանֆրանկո Ձոլան և Դենիս Ուայզը՝





Ֆրենկի Լեմպարդը և Ջանֆրանկոն՝






«Չելսիում» 25 համարը ամրագրված է Ձոլայի անունով։



Ձոլան ընդդեմ «Լիվերպուլի»՝



1998թ․ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ

Ջանֆրանկոն մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չէր հայտնվել մեկնարկային կազմում։ 70-րդ րոպեին նա,դուրս գալով խաղադաշտ, խփեց «Չելսիի» հաղթական գոլը։ 84-րդ րոպեին Դան Պետրեսկուն հեռացվեց խաղադաշտից,բայց «Շտուտգարտը» չկարողացավ օգտվել իր թվային առավելությունից,իսկ 90-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց նաև «Շտուտգարտի» ֆուտբոլիստ Պոշները։




Armchelsea.com

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15