Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 3 » «Չելսի»-ն ունի առաջատար. խոսքը Մոուրինյոյի մասին է. Դիեգո Կոստա

«Չելսի»-ն ունի առաջատար. խոսքը Մոուրինյոյի մասին է. Դիեգո Կոստա


Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան մեկնաբանել է հաղթանակն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսի»-ն եզրափակչում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Տոտենհեմ»-ի դարպասը:

«Կարևոր տիտղոս է, որը վստահություն է հաղորդում: Ավելի հաճելի բան չկա, քան նոր թիմի կազմում տիտղոս նվաճելը: Չգիտեմ՝ արժանի եմ երկրպագուների կողմից այդքան ջերմության, թե ոչ:

Խաղադաշտում միշտ ներդնում եմ ողջ ուժերս: Այդպես է եղել նաև «Ատլետիկո»-ում: Մադրիդյան ակումբն առաջին խոշոր ակումբն էր իմ կարիերայում: Այն դռներ բացեց իմ առջև: Այնտեղ անմոռանալի պահեր եմ ունեցել ու հուսով եմ՝ նույնը կլինի նաև «Չելսի»-ում:

Բոլորս գիտենք Ժոզե Մոուրինյոյի հավակնություններն ու նրա կենսակերպը: Այո, «Չելսի»-ն ունի առաջատար. խոսքը Մոուրինյոյի մասին է»,- եզրափակել է Կոստան:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15