Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 25 » «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի». Խաղից առաջ

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի». Խաղից առաջ


Այսօր երեկոյան ժամը 20:00-ին Անգլիայի ՊԼ-ի շրջանակներում կկայանա «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Երկու թիմերին էլ օդի և ջրի նման անհրաժեշտ են մաքսիմալ միավորներ վաստակել: 

«Չելսին» այս խաղին կներկայանա նոր մարզչի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Դի Մատեոյի հեռանալուց հետո մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսը:

«Մանչեսթեր Սիթին» մնում է Պրեմիեր լիգայի միակ թիմը, որ ընթացիկ մրցաշրջանում չի պարտվել:
 
Հարցականի տակ է «Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին, Գաել Կլիշին, Մարիո Բալոտելլին: 

Ռոբերտո Մանչինիի համար այս խաղը կարող է որոշիչ լինել: Շեյխ Մանսուրը չի բացառվում խաղից հետո հեռացնի նրան:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15