Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 27 » «Չելսի» - «Ման. Յունայթեդ». Խաղից առաջ

«Չելսի» - «Ման. Յունայթեդ». Խաղից առաջ


666Կիրակի երեկոյան ժամը 19:00-ին տեղի կունենա անգլիական պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը:

Դեմ առ դեմ են ելնելու, մայրաքաղաքը ներկաացնող՝ «Չելսին» և Մանչեստր քաղաքը ներկայացնող՝ «Յունայթեդը»:

Թիմերը մրցաշարային աղյուսակում հարևանությամբ են գտնվում: Ազնվականները գլխավորում են ՊԼ աղյուսակը, իսկ Մանկունյացիները հետապնդում են նրանց:

Վերջին հանդիպումները երկու թիմերի համար բավականին ծանր դասավորվեցին: ՉԼ-ի շրջանակներում «Չելսին» արտագնա խաղում ծանր պարտություն կրեց Դոնեցկի «Շախտյորից» (2:1), իսկ Յունայթեդը նույն մրցաշարում սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Բրագայի» նկատմամբ (3:2):

Երկու թիմերի համար էլ չափազանց կարևոր է այս խաղում 3 միավոր վաստակելը: «Չելսիին» երեք միավորը կօգնի 7 միավորով առաջ պոկվել «Յունայթեդից»: Հակառակ դրան «Յունայթեդը» հաղթանակի հասնելու պարագայում ընդհուպ կմոտենա «Չելսիին»` նվազեցնելով միավորների տարբերությունը, հասցնելով այն՝ նվազագույնի:

Մարզադաշտ`Սթեմֆորդ Բրիջ
Մրցավար` Կլատենբուրգ
Կորուստներ`
«Չելսի»- Լեմպարդ (վնասվածք), Թերի (որակազրկված)
Հավանական կազմեր`

«Չելսի»-  Չեխ, Իվանովիչ, Կեհիլ, Քոուլ, Լուիզ, Ռամիրես, Միկել, Ազար, Մատա, Օսկար, Տորրես:
«Ման. Յունայթեդ»- Դե Խեա, Ռաֆաել, Ֆերդինանդ, Էվանս,  Էվրա, Կերիկ, Սքոուլս, Կլեվեռլի, Ռունի, Չիչարիտո, Վան Պերսի:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15