Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 11 » «Չելսի» - «Լիվերպուլ». Խաղից առաջ

«Չելսի» - «Լիվերպուլ». Խաղից առաջ


55Այսօր երեկոյան ժամը 20:00-ին Անգլիայի ՊԼ-ի շրջանակներում կկայանա «Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը: Երկու թիմերին էլ օդի և ջրի նման անհրաժեշտ են մաքսիմալ միավորներ վաստակել:

Կասկած չկա, որ լեփ-լեցուն Սթեմֆորդ Բրիջում վաղը թիմերը կենաց մահու կռիվ են տալու իրենց երկրպագուներին երջանկացնելու համար: Երեկ իր հերթական հանդիպումն անցկացրեց ՊԼ-ի առաջատար «Ման. Յունայթեդը»: Վերջինս էլ մի կերպ կարողացավ կոտրել «Ասթոն Վիլայի»  դիմադրությունը և դժվարին հաղթանակ տոնել:

Այս փաստը «Չելսիին» պետք է դրդի առաջ գնալ և հաղթել մրցակցին, քանի որ միավորներ կորցնելու դեպքում ազնվականները կմեծացնեն «Ման. Յունայթեդի» միջև միավորների տարբերությունը:

«Լիվերպուլն» իր հերթին այս տարի չափազանց վատ է մեկնարկել Պրեմիեր լիգան: Անշուշտ, «մերսիսայդցիները» ամեն ինչ կփորձեն անել «Չելսիին» տխրեցնելու համար:

Այս խաղը նաև առանձնահատուկ է «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի համար, քանի որ նա վաղը  փորձելու է գրավել այն թիմի դարպասը, որին տարիներ առաջ բազմիցս օգնել է հաղթանակներ տոնել: Մնում է համբերությամբ սպասել այս հետաքրքիր և անզիջում դիմակայությանը:

Մարզադաշտ` Սթեմֆորդ Բրիջ, Լոնդոն
Մրցավար` Հոուարդ Վեբ
Նոյեմբերի 11, ժամը 20:00

Հավանական մեկնարկային կազմեր.
«Չելսի» - Չեխ, Իվանովիչ, Կեհիլ, Լուիզ, Քոուլ, Միկել, Ռամիրես, Օսկար, Մատա, Ազար, Տորրես:
«Լիվերպուլ» -Ջոնս, Վիդսոն, Ագգեր, Շկրտել, Էնրիկե, Ջերրարդ, Ալեն, Շահին, Ստերլինգ, Սուարեզ, Սուսո:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15