Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 18 » «Չելսի»-ի ավտոբուսը վթարի է ենթարկվել
«Չելսի»-ի ավտոբուսը վթարի է ենթարկվել

Փարիզ ժամանելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել ավտոբուսով, որը տեղափոխում էր նրանց մարզադաշտ: «Չելսի»-ի ֆուտբոլիստների և անձնակազմի թվում տուժողներ չեն եղել: Այդ մասին գրում է independent-ը:
Լոնդոնյան ակումբը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը:
Հավելենք, որ ՊՍԺ-«Չելսի» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին:



1in.am
Տարածել լուրը`