Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 9 » Բրանիսլավ Իվանովիչը որակազրկվել է

Բրանիսլավ Իվանովիչը որակազրկվել է


«Չելսիի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը որակազարկվել է երեք խաղով Անգլիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպմանը «Ուիգանի» ֆուտբոլիստ Շոն Մելոնիի որովայնին հարվածելու համար:

Պատիժն ուժի մեջ կմտնի Պրեմիեր լիգայի` «Ֆուլհեմի» հետ հանդիպման ավարտից հետո: Սերբը բաց կթողնի առաջնության` «Նյուքասլի» և «Արսենալի» հետ հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի գավաթի` «Տոտենհեմի» հետ կիսաեզրափակիչ խաղը:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մրցավար Մայք Ջոնսը չէր նկատել այդ դրվագը և ոչ մի կերպ չէր պատժել Իվանովիչին: 


         

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15