Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » Բոսինգվան կարող է գնալ Ռուսաստան

Բոսինգվան կարող է գնալ Ռուսաստան


Ըստ պորտուգալական մամուլի հաղորդմամբ, Չելսիի պաշտպան Ժոզե Բոսինգվան պայմանագրի ավարտից հետո կլքի Սթեմֆորտ Բրիջը և ամենայն հավանականությամբ կհայտնվի Ռուսաստանում:


«Այս պահին Բոսինգվան Ռուսաստանից երկու բավական գայթակղիչ առաջարկներ ունի: Ամեն դեպքում, քանի չեն ավարտվել բանակցությունները Չելսիի հետ, մենք չենք վերանայի այդ առաջարկները: 

Բոսինգվան երջանիկ է Չելսիում, բայց ակումբը ցանկանում է երիտասարդացնել իր կազմը: Շատ հնարավոր է, Բոսինգվան լքի Չելսին, բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է»-ասել է Բոսինգվայի գործակալը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15