Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 24 » Բոլորը կարծում էին, որ Չելսին տարեց թիմ է. Բոսինգվա

Բոլորը կարծում էին, որ Չելսին տարեց թիմ է. Բոսինգվա


Չելսիի պորտուգալացի պաշտպան Ժոզե Բոսինգվան չի կարծում, որ ակումբում խնդիրներ կան կապված առաջատար խաղացողների տարիքի հետ: Այս մասին ֆուտբոլիստը պատմել է պորտուգալական մամուլին:

«Բոլորը ասում էին, որ «Չելսիի» կազմը տարեց է, մենք չենք կարող տիտղոսներ նվաճել: Սակայն դա մեզ չխանգարեց հաղթել Անգլիայի և Չեմպիոնների լիգայի գավաթը: Հիշում եմ՝ առաջին անգամ լսեցի, որ «Չելսին» կհաղթի Չեմպիոնների լիգան Նեապոլում կրած պարտությունից հետո: Մենք պարտվեցինք, իսկ մեր մարզիշ Անդրե Վիլաշ-Բոաշը ասաց, որ մենք կնվաճենք գավաթը», – պատմել է Բոսինգվան:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15