Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 21 » Իսկ դուք գիտե՞իք, թե Տորրեսը ինչպիսի մարդկային քայլեր է արել

Իսկ դուք գիտե՞իք, թե Տորրեսը ինչպիսի մարդկային քայլեր է արել


22Ֆերնանդո Տորրեսը որպես ֆուտբոլիստ, շատ-շատերին է հայտնի, բայց քչերը գիտեն խաղադաշտից դուրս նրա մարդկային քայլերը, իսկ մենք սիրով ձեզ կտեղեկացնենք դրանց մասին:

Սկսենք մի շատ կարևոր բանից, որ ուղղակիորեն առնչվում է Չելսիին: Մենք իհարկե գիտենք, որ Մատան Չելսիի ֆուտբոլիստ է, բայց ոչ բոլորս գիտենք, թե նա ինչպես է նա հայտնվել Չելսիում: Իրականում, Տորրեսը և Մատան շատ վաղուց լավ ընկերներ են եղել, Տորրեսը միշտ է իմացել, որ Մատան հիանալի ֆուտբոլիստ է և այն փաստը, որ Մատան գրանտ ակումբում չի խաղում, անհանգստացրել է Տորրեսին: 

Տորրեսը անձամբ մոտեցել է Ռոման Աբրահամովիչին և խնդրել, որպիսի Մատաին տեղափոխեն Չելսի, ասելով, որ դա իր միակ և ամենամեծ խնդրանքն է: Աբրահամովիչն էլ վստահելով Տորրեսին, Մատաի համար գումար է հատկացրել: Սա էլ բավական չէ, երբ Մատան տեղափոխվել է Չելսի, Լոնդոնում բնակարան չի ունցել, իսկ Տորրեսը մեծահոգաբար իր Լոնդոնի թանկարժեք բնակարանում, երկար ժամանակով տեղ է հատկացրել Մատայի  համար: Բայց սա էլ դեռ վերջը չէ: 

Տորրեսը իմացել է, որ Մատան սեր ունի ավտոմեքենաների նկատմամբ, և Մատային նվիրել 190 հազար Եվրո առժողության, Aston Martin մեքենա, այսքանից հետո բնականաբար Մատան չի կարողացել Տորրեսին չնվիրել գովեստի խոսքեր: 

«Տորրեսի նման մարդիկ, աշխարհում շատ քիչ են, նա հիանալի մարդ է, հիանալի ընկեր և իսկական սիրտ ունցwղ անձնավորություն: Ոչ մի գովեստի խոսք չի կարող բացատրել իմ շնորհակալությունը Տորրեսի հանդեպ, բոլորն էլ հասկանում են այն արարքների մեծությունը, որը Տորրեսն է անում:» - ասել է Մատան:

Բացի սա, Տորրեսը իր տարեկան աշխատավարձի ուղիղ կեսը, հատկացնում է անապահով երեխաների, ծերերի և անոթևանների համար: 

Ֆերնանդո Տորրես Լիվերպուլում հանդես գալու տարիներին, Լիվերպուլ քաղաքի կենտրոնական մասերում ծերանոց է կառուցել, որը եղել է վերանորոգված  և ապահովված ամեն ինչով և այդ ծերանոցը եղել է լիովին անվճար, այն գործում է մինչ այսօր:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15