Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 23 » Բլոգ. Չգնահատվեց, լինելով անգին՝ Դոն Մատտեոն

Բլոգ. Չգնահատվեց, լինելով անգին՝ Դոն Մատտեոն


Դի Մատտեոյի հեռացումը «Չելսի» գլխավոր մարզչի պաշտոնում շրջադարձային եղավ նրա կարիերայի համար:
 
ArmChelsea.Com-ը անրադարձել է նրա կարիերայի կարևորագույն իրադարձություններին:






1970- Ծնվել է մայիսի 29-ին Շաֆխաուզեն քաղաքում Շվեցարիա:



1988- 18 տարեկան հասակում խաղացել է տեղի համանուն թիմում որպես ֆուտբոլիստ:

1991- Միացել է Շվեցարական «Ցյուրիխ» ակումբին:

1992- Տեղափոխվում է ֆուտբոլային ակումբ «Արայ» որտեղ անց է կացնում մեկ մրցաշրջան և դառնում Շվեցարիայի չեմպիոն:



1993- Վերադարում է պատմական հայրենիք, միանալով Հռոմեական «Լացիո» ակումբին:

1994- Տեղի է ունենում նրա դեբյուտը Իտալիայի Ազգային Հավաքականում:

1996- Տեղափոխվում է Լոնդոնի «Չելսի», որտեղ իր մարզչական կարիերան էր սկսել Ռուդ Գուլիտը:

1997- Ապրիլին դառնում է գոլի հեղինակ Իտալիայի Ազգային Հավաքականում Լեհաստանի դեմ խաղում որը առաջինն էր հավաքականում:



Նույն թվականին դառնում է գոլի հեղինակ Անգլիայի գավաթի շրջանակներում դառնալով ամենաարագ գոլի հեղինակը Անգլիայի գավաթի պատմության մեջ` 42 վայրկյանին:

1998- Մարտի 29-ին գոլի հեղինակ է դառնում Լիգայի գավաթի եզրափակչում՝ օգնելով հաղթել «Միդլսբրոին» 2:0 հաշվով:

Մայիսի 13-ին մասնակցելով Եվրոպայի սուպերագավաթի խաղին «Չելսի» հետ հաղթեց «Շտուտգարտին»:

2000- Մայիսի 20-ին դարձյան դառնում է գոլի հեղինակ Անգլիայի գավաթի եզրափակչում՝ այս անգամ գրավելով «Ասթոն Վիլլայի» դարպասը:

2002- 31 տարեկան հասակում ավարտում է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, ստացած շատ լուրջ վնասվածքի պատճառով:  

2008- Վերադարձավ մեծ ֆուտբոլ այս անգամ որպես գլխավոր մարզիչ, մարզելով համեստ «ՄԿ Դոնալդս» ակումբը (Անգլիայի երրորդ դիվիզիոն):

2009- ին թիմին հասցրեց մինչև Անգլիայի երկրորդ դիվիզիոն:

Նույն տարվա հունիսին նրան հրավիրեցին «Վեսթ Բրոմվիչ» որպես գլխավոր մարզիչ:



2010- Նրա ղեկավարությամբ «Վեսթ Բրոմվիչը» վերադառնում է Պրեմիեր լիգա:

2011- Փետրվարին լքում է «Վեսթ Բրոմվիչը» վատ արդյունքների համար:

հունիսին վերադառնում է Ստեմֆորդ Բրիջ այս անգամ որպես գլխավոր մարզչի՝ Անդրե Վիլաշ-Բոաշի օգնական:


2012- Մարտին նշանակվում է «Չելսի» գլխավոր մարզիչ՝ Անդրե Վիլաշ-Բոաշի հեռացումից հետո:

Մայիսի 5-ին նվաճում է Անգլիայի գավաթը հաղթելով Լիվերպուլին 2:1 հաշվով:



Մայիսի 19-ին «Չելսին» Դի Մատեոյի գլխավորությամբ առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց Չեմպիոնների լիգան:



Հունիսի 13-ին ակումբի հետ նոր երկու տարվա պայմանագիր է կնքում:

Նոյեմբերի 21-ին «Յուվենտուսից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո, (3-0) Ֆուտբոլային ակումբ «Չելսին» որոշում է հեռացնել Դի Մատտեոյին:



Բայց արդյո՞ք արժեր նման որոշում կայացնել: Լոնդոնի 
«Չելսիի» նախագահ՝ Ռոման Աբրամովիչը, հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից այն մարդուն, ով իրեն նվիրեցայն տիտղոսը, որին Աբրամովիչը սպասում էր 2000 թվականից սկսված: 

Էլ չենք խոսում «Չելսիի» ավելի հին երկրպագուների համար: Մինչև 2012 թվականը, ոչ մի մարզիչ չէր կարողացել Լոնդոնցի երկրպագուներին ուրախացներ ՉԼ-ի հաղթողի տիտղոսով, դա առաջինը արեց Դի Մատտեոն, իսկ հիմա նա հեռացված է:

Այնպես էլ չէ, որ Դի Մատտեոն այդ տիտղոսը հաղթեց լավ պայմաններում: Անդրե Վիլլաշ-Բոաշը «Չելսին» հանձնեց Դի Մատտեոյին ամբողջովին տապալված, իսկ այդ թիմից հաղթանակի հույս չկար նույնիսկ, բայց դա չխանգարեց Դոն Մատտեոյին հաղթել տիտղոսը: Նա հաղթեց այն, հաղթեց պայքարի գնով, հաղթեց ճիշտ մտածելակերպի, ճիշտ դատողության և բարձր նվիրաբերության գնով:

Նա էր հաղթողը, նա էր այդ երեկո հերոսը, Դի Մատտեոն և իր թիմը գնում էին մեդալները և գավաը ստանալու, ճանապարհին Աբրամովիչը շնորհավորեց Դի Մատտեոին, իսկ Մատտեոն հերոսաբար ասաց.«ԴՈՒ ԻՆՁ ՉԷԻՐ ՀԱՎԱՏՈՒՄ, ԲԱՅՑ ԵՍ ԱՅՆ ՀԱՂԹԵՑԻ»: Ընդամենը մեկ նախադասություն, բայց իր մեջ որքան իմաստ էր պարունակում այն: Այդ խոսքերը ասելուց հետո, յուրքանչյուրի առջևով անցավ ճանապարհ, փառահեղ ճանապարհ:

Վիլլաշ-Բոաշի որոք 1-3 պարտություն «Նապոլիից», որից հետո Մատտեոն նետվեց օգնության և հաղթեց 4-1: Հերթը «Բենֆիկաիններ»: 1-0 հաղթանակ մրցակցի դաշտում, չնայած որ բոլորը ծաղրում էին Մատտեոյին, քանի որ նա այդ խաղում, խադաշտ դուրս բերեց Ֆերեիրաին և Կալուին, բայց ստացվեց լռիվ այլ բան, նա կրկին հաղթեց, սեփական դաշտում՝ 2-1 հաշվով:

Եկավ մի փուլ, որը ըստ շատերի անհաղթահարելի էր և վերջիններ «Չելսիի» համար, ՉԼ-ի 2011-12 թվականների առաջնությունում, բայց ով է ասել, որ Մատտեոն վախենում է «Բարսելոնաից»: 1-0 սեփական դաշտում, իսկ մրցակցի դաշտում խաղը բարդ ստացվեց, «Չելսին» պարտվում էր 2-0 հաշվով, ինչպես նաև «Չելսին» 10 հոգով էր խաղում, իսկ ի՞նչ, ըստ ձեզ «ազնվականները» հանձնվեցին, ոչ, քանի որ նրանք Մատտեո ունեին, Ռամիրեսը խփեց ֆանտաստիկ գոլ, իսկ խաղի վերջին րոպեին Տորրեսը թաղեց «Բարսաին», հենց Կամպ Նոուում:

Եկավ եզրափակիչը, «Չելսին» պարտվում էր վերջին րոպեներին, բայց կրկին փառահեղ հաղթանակ, միայն ու միայն նվիրաբերության արդյունքում:

Եվ այսքանից հետո, Մատտեոն ոչ թե շարունակում է լինել «Չելսիի» առաջատարը,այլ ստիպված է փնտրել նոր ակումբ, էլ ավելի կատարելագործվելու համար: Իսկ հիմա, մենք ստիպված ենք նրան կոչել՝ «Չգնահատված անգնահատելին»:



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15