Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 22 » Բլոգ. Հայկական մեկնաբանները, ըստ ArmChelsea.Com-ի

Բլոգ. Հայկական մեկնաբանները, ըստ ArmChelsea.Com-ի


Հեռուստատեսությունով հեռարձակվող ցանկացած մարզական միջոցառման կարևորագույն բաղկացուցիչն է մարզական մեկնաբանի մեկնաբանությունը։ Մեկնաբանները մարդիկ, ովքեր մեզ յուրահատուկ գույներով են ներկայացնում մրցախաղը։ 






Նրանցից ոմանց կարծիքները մենք լսում ենք ուշադրությամբ և հաշվի նստում դրանց հետ, իսկ մյուսներին ուղղակի տանել չենք կարողանում։


Էդուարդ Քալանթարյան


Երիտասարդ և շատ խոստումնալից մեկնաբան է, բայց դեռևս բավականին աճի տեղ ունի, և եթե այսպես շարունակի, կդառնա Հանրապետության լավագույն մեկնաբանը։ Ամենագլխավոր թերությունն այն է, որ Էդուարդը երբեմն իր ռեպորտաժների ընթացքում շտապում է որևէ դրվագի վերբերյալ կանխագուշակումներ անելիս և հաճախակի սխալվում է։


Արմեն Մելիքբեկյան


Ներկայումս մեր լավագույն մեկնաբաններից մեկն է։ Աչքի են ընկնում իր ֆուտբոլային գիտելիքներով, սպորտի պատմության գերազանց իմացությամբ, ֆուտբոլային խաղերը վերլուծելու ունակությամբ։ Որպես թերություն Արմեն Մելիքբեկյանի մոտ չափից ավելի ընդգծված է ընդօրինակումը НТВ–ի մեկնաբաններին։ 


Սուրեն Բաղդասարյան 


Հայկական մարզական մեկնաբանության գլխավոր մարդը, «արքան», մտահաղացումների և սխալների անգերազանցելի վարպետը:


Կարեն Գիլոյան


Հիանալի մեկնաբան, սակայն երբ վարում է հայկական թիմերի մրցելույթները: Միևնույն ժամանակ Կարենի մոտ ընդհանրապես չի ստացվում միջազգային ֆուտբոլային խաղեր վարելը։ Հատկապես շատ է սխալվում ֆուտբոլիստների անունները արտասանելիս։ 


Սենիկ Կարա-Պողոսյան


Հայկական մարզական մեկնաբանության գլխավոր հայտնություններից է։ Ներկայումս նա վարում է միայն Գերմանական Բունդեսլիգայի հանդիպումները:


Արմեն Նիկողոսյան


Զարմանում եմ, ինչպես է կարողանում ռեպորտաժի ընթացքում պնդել մի բան, երբ խաղադաշտում տեղի է ունենում լրիվ այլ բան։ Ընդ որում այդ մեկնաբանները շատ հաճախ ոչինչ չեն հասկանում իրենց վարած խաղից և միայն խանգարում են իրենց հետ ռեպորտաժին մասնակցող մեկնաբաններին։


Խաչիկ Չախոյան


Միակ մեկնաբանն է, որ վարում է ռեպորտաժները առանց ընդգծված թերությունների, առանց կողմնակի ինֆորմացիայի վրա շեղվելու և ամենակարևորը, շատ էմոցիոնալ, ինչը, հաջող մեկնաբանության առաջնային գրավականն է։

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15