Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 13 » Բլոգ.Ֆանտաստիկ Մատայի՝ «Դեբյուտային հրաշքները»

Բլոգ.Ֆանտաստիկ Մատայի՝ «Դեբյուտային հրաշքները»


552011 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր, երբ Խուան Մատան տեղափոխվեց «Չելսի» և տեղափոխվելուն պես, սկսեց խաղալ գեղեցիկ ֆուտբոլ, բայց կա մի հետաքրքիր փաստ, որը դեռ շատերը չգիտեն:

Խուան Մատան այն եզակի ֆուտբոլիստներից է, ով գրանցել է այս գեղեցիկ արդյունքը՝ նա «Չելսիի» կազմում, գոլ է խփել իր բոլոր դեբյուտային խաղերում:

Մատան 2011 թվականի ամռանը, ընկերական խաղի շրջանակներում, խաղաց իր դեբյուտային խաղը «Չելսիի» կազմում և խփեց գոլ:

Հետո հասավ Պրեմիեր Լիգային, որը նույն պես չկարողացավ խուսափել Մատայի դեբյուտային գոլից:

Մատան գոլ խփեց նաև Լիգայի գավաթում, երբ թիմը հաղթեց 2-0 հաշվով, իսկ Մատա գոլը խփեց 11 մետրանոցից:

Անգլիայի գավաթում նույն պես Մատան իր գոլը գրանցեց, հենց իր առաջին խաղում, այդ առաջնությունում:

Չեմպիոնների Լիգայում, նա գոլ խփեց «Բայերին», և հենց իր հայրենակից՝ Ֆերնանդո Տորրեսի փոխանցումից հետո:

Եվ վերջապես, նա իր դեբյուտային գոլը խփեց նաև այսօր՝ Աշխարհի ակումբային առաջնությունում: ԱՆշուշտ հիանալի ցուցանիշ, որը ոչ բոլորը կարող են կրկնել: Բրավո Մատա!!!

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15