Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 30 » Բլոգ. Դի Մատեոն մեր փրկիչն է

Բլոգ. Դի Մատեոն մեր փրկիչն է


պ;պ;Ռոբետո Դի Մատեո` Չելսիի իսկական հերոս: Կարծում եմ քչերը կգտնվեն, որ չեն համաձայնվի ինձ հետ, քանի որ հենց այս մարզիչն էր, որ Չելսիին պատվով դուրս բերեց այնպիսի մի իրավիճակից, որը կդժվարանար անել նույնիսկ նրանից կարգով բարձր մարզիչը:








Հիշենք, թե ինչպիսի սառսափելի իրավիճակում էր Չելսին: Առաջնությունում ուղղակի ամեն ինչ անհույս էր, հույս չկար նաև, որ Չելսին գոնե 4-րդ հորիզնականը կզբաղեցներ: Էլ չխոսենք Չեմպիոնների լիգայի մասին, Չելսին առաջին խաղում պարտվել էր Նապոլիին 3-1 հաշվով: Եվ ամեն ինչ անհույս էր: Սակայն Չելսին պատասխան խաղում հաղթեց 4-1 հաշվով: 



Ապա Չելսիին վիճակահանության ընթացքում բաժին հասավ, թերևս ներկայիս ուժեղագույն ակումբը` Բարսելոնան: Եվ բոլորը խոսում էին Բարսելոնայի հեշտ հաղթանակի մասին: Բայց չեղավ այդ "հեշտ" հաղթանակը: Այլ եղավ Չելսիի հաղթանակը, որը դուրս բերեց Դի Մատեոի թիմին եզրափակիչ: 



Չմոռանանք Անգլիայի գավաթը, Չելսին առաջին խաղում ոչ- ոքի էր խաղացել Բիրմինգհեմի հետ: Եվ սպասվում էր Չելսիի 2-րդ սայթաքումը: Բայց հայտնվեց հերոսը, նա պատվով դուրս եկավ բոլոր իրավիճակներից:


Այս ամենը հենց Դի Մատեոի շնորհքն է: Նա նաև ֆուտբոլիստներին է մեծ թափ հաղորդել: Չմոռանանք Տորրեսին, ով գոլային երաշտեր ապրում,իսկ հիմա փայլուն մարզավիճակում է: Բացի Տորրեսից, Դրոգբան, Չեխը, Թերրին,Լուիզը, Ռամիրեսը նրանք բոլորնել ոգեշնչվում են նման մարզիչից և պատրաստեն մեռնել դաշտում հանուն հաղթանակի:


Հիմա, ինչպես նշվեց Չելսին Անգլիայի գավթի և ՉԼ-ի եզրափակչում է, հավակնում է 3-րդ հորիզոնականին Պրեմիեր լիգայում: Ինչը կարող էր ավելի լավ լինել այդ իրավիճակում: Նույնիսկ եթե Չելսին չհաղթի 2 եզրափակիչներում, միևնւյն է Նա հերոս է, հերոս, որի անունն է` ՌՈԲԵՐՏՈ ԴԻ ՄԱՏԵՈ...

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15