Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 20 » Ծնունդտ շնորհավոր Լեմպարդ!!!!

Ծնունդտ շնորհավոր Լեմպարդ!!!!


Այսօր լրանում է մեր կենդանի լեգենդներից մեկի՛ Ֆրենկ Լեմպարդի 34 ամյակը: 

Լեմպարդին նույնիկ հիմա, երբ նա դեռ 34 տարեկան է, վստահորեն կարելի է դասել մեր լեգենդների շարքին: Իզուր չե, որ նա մեր թիմի 2-րդ դրոշակակիրն է, իհարկե Թերրիից հետո: 

Լեմպարդը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Սուոնսե Սիթիում: Բայց իհարկե նրա պես լավ ապագա ունեցող երիտասարդ խաղացողը չեր կարող մնալ այդպիսի ակումբում: Նա այնտեղ խաղաց ընդամենը 9 խաղ և խփեց 1 գոլ: Դա տեղի ունեցավ 1995-ից 1996 թվականներին: 

Հետո Լեմպարդը տեղափոխվեց համեմատաբար ավելի լավ ակումբ՛ Վեսթ Հեմ: Նա այնտեղ հանդես եկավ 1995-ից 2001 թվականները, ինչը բավականին մեծ ժամանակ է: Նա Վեսթ Հեմի կազմում անցկացրեց 186 խաղ և խփեց 39 գոլ:


Իսկ ահա 2001 թվականին նա տեղափոխվեց Չելսի: Այստեղ նա հանդես է գալիս մինչև օրս և կարծում եմ կմնա մինչև իր կարիերաի վերջը, այդպես վաել է իսկական լեգենդներին: Չելսիում նա ամենաշատ հանդիպումները անցկացրել է 2006-07 թվականներին: Այդ տարի նա խաղաց 62 խաղ և խփեց 21 գոլ: Իսկ ամենաշատ գոլերը մեկ մրցաշրջանում նա խփեց 27 գոլ, երբ նա խաղացել էր 50 խաղ և դա 2009-10 թվականներին էր: Ընդանուր առմամբ Լեմպարդը Չելսիում անցկացրել է 558 խաղ և խփել 186 գոլ: 
Լեմպարդը իր ամբողջ ֆուտբոլային կարիեռայում խաղացել է 754 խաղ և խփել 226 գոլ և դա ֆանտաստիկ ցուցանիշ է:
Եվ այսպիսով կցանկանաինք Լեմպարդին աշխարհի ամենալավ բաները: Թող նա միշտ խաղա այնպես, ինչպես մենք կցանկանաինք տեսնել մեր լեգենդներին: Ծնունդտ շնորհավոր Լեմպարդ!!!!!:




  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15