Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 19 » Բլոգ. 5 պատճառ, թե ինչու է Տորրեսը մոտ իր լավագույն մարզավիճակին

Բլոգ. 5 պատճառ, թե ինչու է Տորրեսը մոտ իր լավագույն մարզավիճակին


23 տարեկանում Տորրեսը որոշ մասնագետների համոզմամբ համարվում էր աշխարհի լավագույն «9» համարը: «Լիվերպուլում» հանդես գալու տարիներին նա դարձավ ֆուտբոլի համաշխարհային աստղերից մեկը: 

Չնայած նրան, որ Ֆերնանդոն վատ մրցաշրջան անցկացրեց նախորդ տարի, այնուամենայնիվ շատ ֆուտբոլային մասնագետներ հույսեր են կապում հարձակվողի հետ: Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլային հայտնի կայքերից մեկի վերլուծությունը: 5 պատճառ` ըստ որի Ֆերնանդոն շատ մոտ է իր լավագույն մարզավիճակին:

1. Նա երջանիկ է 
«Չելսիում»:

Վերջերս տված հարցազրույցում Ֆերնանդոն նշեց, որ նախորդ մրցաշրջանում երջանիկ չէր 
«Չելսիում»:
«Ես ինձ թիմից մեկուսացած էի զգում: Այդ ամենը շատ սարսափելի էր, բայց հիմա ամեն ինչ հրաշալի է:  Հիմա  պատրաստ եմ պայքարել մինչև վերջ:»-ասել էր Տորրեսը:

2. Բավականաչափ խաղաժամանակ:

Նախորդ մրցաշրջանը վատագույնն էր Տորրեսի կարիերայում: Նա չէր խաղում, և հետևաբար,  գոլեր չէր խփում: Բայց այս մրցաշրջանում ամեն ինչ փոխվել է: Տորրեսը 
«Չելսիի» այն 6 խաղացողներից մեկն է, ով խաղացել է ԱՊԼ-ի այս տարվա բոլոր խաղերում: Արդեն խփել  է 4 գնդակ` ԱՊԼ-ում, իսկ դա նշանակում է, որ նախորդ մրցաշրջանի արդյունքին մնում է ընդամենը 2 գոլ:  Դժվար է ասել, արդյոք նա կհաղթի մայիսին հայտարարվող «Ոսկե խաղակոշիկը»: Բայց մի բան ակնհայտ է, եթե նա այսպես շարունակի, ապա միանշանակ կհայտնվի հավակնորդների ցանկում:

3. Թիմային աշխատանք

Միգուցե նա բազմաթիվ գոլեր չխփի, բայց հավանաբար կունենա լավագույն մրցաշրջաններից մեկը: Բանն այն է, որ Տորրեսը պետք է դառնա 
«Չելսիի» առաջատարն ու շարժիչ ուժը: Նա պետք է կարողանա ուժեղ մրցակիցների դեմ պայքարում հաղթանակներ պարգևի թիմին: Օրինակ Նորչելանդի դեմ խաղում չնայած նրան, որ Նանդոն գոլի հեղինակ չդարձավ, այնուամենայնիվ մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակի մեջ: Միանշանակ նա թիմի լավագույն խաղացողներից մեկն էր:

4. Արդյունավետ կիսապաշտպանություն:

Նախորդ մրցաշրջանում Տորրեսի վատ մարզավիճակի հիմնական պատճառներից մեկը թիմի վատ կիսապաշտպանությունն էր: Բայց այս մրցաշրջանը 
«Չելսիի» համար ուղղակի հրաշալի է դասավորվում: Մատա - Ազար - Օսկար կիսապաշտպանական եռյակը շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն թիմի, այլև Տորրեսի համար: Ֆերնանդոն շատ փոխանցումներ է ստանում նրանցից, ինչն էլ հարձակվողի հաջողության հիմնական գրավականն է:

5. Այլ հարձակվողների բացակայություն:

Եթե նախորդ մրցաշրջանում Տորրեսին խանգարում  էր Դրոգբան, ապա այժմ Տորրեսն իրեն կարող է վստահ զգալ թիմի մեկնարկային կազմում հայտնվելու հարցում: Չնայած նրան, որ թիմում կա եզրային հարձակվող` ի դեմս Դանիել Սթարիջի, այնուամենայնիվ Դի Մատտեոն չի վստահում անգլիացուն: Տորրեսը պարզապես իրեն փոխարինող չունի և 
«Չելսին» ստիպված է հույսեր կապել և վստահել թիմի միակ մաքուր հարձակվողին: Իսկ եթե Տորրեսը շարունակի լավ փոխանցումներ ստանալ կիսապաշտպաններից, և կարողանա գրոհները եզրափակել գոլերով, ապա այս մրցաշրջանը կարող է լավագույններից մեկը լինել նրա կարիերայում:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15