Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 23 » Բլան. Մոուրինյոն «Բարսելոնայում» հիանալի պատմություն ունի

Բլան. Մոուրինյոն «Բարսելոնայում» հիանալի պատմություն ունի


«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը, ով ժամանակին հանդես է եկել «Մարսելում», «Բարսելոնայում», «Մանչեսթեր Յունայթեդում», պատմել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` կատալոնական ակումբում աշխատանքի մասին:

Բլանը եղել է պորտուգալացի մասնագետի աշխատանքի ականատեսը, քանի որ այդ շրջանում խաղացել է «Բարսելոնայում», որը գլխավորում էր Բոբբի Ռոբսոնը:

«Մոուրինյոն «Բարսելոնայում» հիանալի պատմություն ունի: Ռոբսոնը լավ չէր տիրապետում լեզվին, իսկ Մոուրինյոն թեթևացնում էր շփման ընթացքը, քանի որ տիրապետում էր 4 լեզվի: Մի անգամ ֆուտբոլիստները Ռոբսոնին խնդրեցին փոխել մարզումների ձև, իսկ Ռոբսոնը Մոուրինյոյին կոչ արեց խոսել նրանց հետ: Կարծում եմ` այդտեղից էլ սկսվել է նրա մարզչական կարիերան:

Հետո «Բարսելոնան» գլխավորեց Լուի վան Գալը, իսկ Ժոզեն բավանակաչափ խելացի էր ու մնաց, որպեսզի նրանից սովորի: Մնացածը բոլորին է հայտնի»,-Բլանի խոսքը մեջբերված է «Bernabeu Digital»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15