Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 8 » Բերտրանը նոր պայմանագիր է վաստակել

Բերտրանը նոր պայմանագիր է վաստակել


Լոնդոնի «Չելսիի» ձախ պաշտպան Ռայան Բերտրանին կառաջարկվի նոր պայմանագիր` նախորդ մրցաշրջանում թափած ջանքերի համար:

Daily Mirror-ը հայտնում է, որ Բերտրանին փորձում է ձեռք բերել «Ասթոն Վիլլան», սակայն Ռոբերտո Դի Մատտեոն չի պատրաստվում բաժանվել «Էշլի Քոուլի ապագա փոխարինողի» հետ, չնայած նրան, որ «Վիլլան» մեծ գումար է առաջարկում:

«Ռայան Բերտրանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով մյուս մրցաշրջանում զարգանալու հնարավորություն կստանա»-նշել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն:

Սակայն Էշլի Քոուլի պայմանագրի երկարաձգման մասին ոչ մի լուր չի պտտվում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15