Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 12 » Բենտեկե. «Ազարը չի դառնա «Չելսիի» լեգենդը, քանի որ նա երազում է «Ռեալում» խաղալու մասին»

Բենտեկե. «Ազարը չի դառնա «Չելսիի» լեգենդը, քանի որ նա երազում է «Ռեալում» խաղալու մասին»


Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հայրենակից Կրիստիան Բենտեկեն կարծում է, որ իր ընկերը երբեք չի դառնա «կապույտների» լեգենդը, քանի որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ», հայտնում է insidefutbol.com-ը:

«Էդենն ու Մարուանը իմ ընկերներն են: Ես նրանց հետ շատ ժամանակ եմ անցկացնում: Զարմացած չեմ «Չելսիում» Ազարի առաջընթացով: Նա ավելի լավը կդառնա: Հնարավոր է, որ արդեն այս տարի նա կդառնա տարվա հայտնություն: Սակայն, «Չելսիի» երկրպագուները պետք է իմանան, որ Ազարը չի դառնա ակումբի լեգենդը, քանի որ առաջին իսկ հնարավորության դեպքում նա կտեղափոխվի «Ռեալ»:» - հավելել է Բենտեկեն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15