Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 26 » Բենիտեսին նույնպես պետք չէ Մալուդան

Բենիտեսին նույնպես պետք չէ Մալուդան


Ֆլորան Մալուդայի գործերը «Չելսիում» բարդ են, չնայած, որ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆաել Բենիտեսը, հայտնում է TalkSport-ը:

Ավելի վաղ, երբ ակումբը գլխավորում էր Ռոբերտո Դի Մատտոեն, նա պարզ հասկացնել տվեց, որ հետաքրքրված չէ ֆրանսիացու ծառայություններով և նա ուղղարկվեց մարզվելու «Չելսիի» պատանեկան թիմի հետ:

Ենթադրվում էր, որ իսպանացի մասնագետի գալուց հետո նա տեղ կգտննի թիմի կազմում, բայց Մալուդան նույնիսկ հայտավորված չէր «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Այս ամենը նշանակում է, որ Մալուդան հունվարին կլքի «Չելսին»:

Նրա համար պայքարում ֆավորիտը իր նախկին ակումբ «Լիոնն» է: Հիմա Մալուդան շաբաթական 80 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձ է ստանում: Իսկ նրա վերջին խաղը «Չելսիի» հիմնական թիմում եղել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, որտաղ Ֆլորանը փոխարինման է դուրս եկել: Փորձառու ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2013 թ. հունիսի 30-ին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15