Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 3 » Բենիտես. ««Շախտյորը» մեզ կարող է անականկալ մատուցել»

Բենիտես. ««Շախտյորը» մեզ կարող է անականկալ մատուցել»


Լոդնոնի «Չելսիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը կարծում է, որ «Շախտյոր» - «Յուվենթուս» խաղում հաղթանակը կտոնի դոնեցկյան ակումբը:

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ նույնիսկ ոչ-ոքին կթաղի մյուս փուլ դուրս գալու մեր բոլոր շաները: Սակայն, ես կարծում եմ, որ «Շախտյորը» ունի հիանալի կազմ և խաղալով սեփական հարկի տակ` իրենց երկրպագուների աչքի առաջ, նրանք կհաղթեն: 

Ճիշտ է, «Յուվենթուսը» մեկնել է Ուկրաինա հաղթանակի համար, բայց «Շախտյորն» ունի հաղթելու իր շարժառիթը: Հարցը հեղինակությունն է և խմբից առաջին տեղով դուրս գալը: Դա աննշան փաստ չէ, գումարած ֆինանսական բաղադրիչը, այնպես որ ես հավատում եմ, որ «Շախտյորը» մեզ անակնկալ կմատուցի:» - ասել է իսպանացի մասնագերը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15