Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 15 » Բենիտես.«Պետք է ձգտենք՝ առավելագույնին»

Բենիտես.«Պետք է ձգտենք՝ առավելագույնին»


777Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ՝ Ռաֆա Բենիտեսը, «Կորինտիանսի» հետ խաղից առաջ, հարցազրույց է տվել:

«Մենք հիմա բավականին վստահ ենք մեզ զգում: Տղաները շատ լավ ժամանակ են անցկացնում Ճապոնիայում և հիմա նրանց տրամադրությունն ու վստահությունը գերազանց է:

Բայց մեզ մոտ մի բանն է թերի՝ կենտրոնացվածությունը: Երբեմն, մեր տղաները մի փոքր թափթփված են խաղում: Օրինակ ես շատ դժգոհ մնացի նրանից, որ մենք գոլ ընդունեցինք մեր դարպասը՝ «Մոնտերեյի» դեմ խաղում, այն էլ վերջին րոպեին: Դա իհարկե լավ չտրամադրվելու արդյունքն է, բայց ես այն կշտկեմ:

Դեռ «Լիվերպուլի» տարիներից սիրել եմ, որ թիմս խաղում է մինչև վերջ, մինչև մրցավարի սուլիչը, եթե նույնիսկ մենք հաղթում ենք խոշոր հաշվով: Այն սխալը, որը մենք թույլ տվեցինք նախորդ խաղում, կրկնելու դեպքում կարող է ճակատագրական դառնալ եզրափակչում՝ «Կորինտիանսի» դեմ խաղում:

Բրազիլական թիմերը միշտ ենք գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլ խաղում, բայց մեր տղաները հաստատ կարող են կոտրել բրազիլական սառույցը:»-ասել է Բենիտեսը Fifa.Com- կայքին տված հարցազրույցում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15