Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 25 » Բենիտես. «Ոմանք ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում»

Բենիտես. «Ոմանք ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում»


«Կապույտների» ժամանակավոր մարզիչ` Ռաֆա Բենիտեսը, ասել է, որ այն մարդիք ովքեր քննադատել են Մոզեսի խաղը «Ասթոն Վիլլայի» դեմ, պետք է ներեղություն խնդրեն նրանից, և խաղը նորից դիտեն:

«Ուղղակի այդ մարդիք չեն հասկանում ֆուտբոլ կոչվածը: Ի ուրախություն մեզ, նրանք քիչ են, սակայն միշտ աչքի են ընկնում: Ես միշտ ասել եմ, որ սոցիալական ցանցը, դա պայքար է հասարակության համար: Հիմա բոլորը հնարավորություն ունեն գրելու, չպահպանելով էթիկայի տարրական նորմերը: Վիկտոր Մոզեսը լավագույններից մեկն էր «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում: Նա 2-րդն էր Ազարից հետո, որը անհավանական չափի աշխատանք կատարեց, թեև առաջին հայացքից թվում էր աննկատ:»

«Մեր մարզավիճակի մասին կարելի է դատել, մոտակա 2-3 խաղից հետո: Դուք հիմա տեսնում եք, որ իմ թիմը վերելք է ապրում, նրանք լցված են վստահությամբ, և կարծում եմ, որ կնվաճենք շատ տիտղոսներ միասին: Խաղացողները շատ լավ են շարժվում դաշտում առանց գնդակի, և դրանց շնորհիվ ստեղծվում են պահեր մրցակցի դարպասի մոտ: Հիմա մենք պետք է պահպանենք հաղթական շքերթը: Այդ ժամանակ ինձ ավելի հեշտ կլինի, և ես արդեն վստահորեն կասեմ, որ մենք կարող ենք պայքարել չեմպիոնության համար:»

«Տղաները առաջին իսկ օրվանից կատարում են իմ ասածները: Նրանք ուզում, և սովորում են: Իսկ դա հրաշալի է: Ես տեսնում եմ թե նրանք ինչպես են մոտիվացվում, և մտնում պայքարի մեջ: Ես ունեմ փայլուն ակումբ, որոնք ցանկանում են սովորել, և օրեցօր լավացնել իրենց խաղը: Իսկ ես իմ հերթին կարող եմ ապացուցել, որ արժանի եմ այս աշխատանքին»,-ասել է Ռաֆան:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15