Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 9 » Բենիտես. «Մենք տեսանք ինքնավստահ Տորրեսի»

Բենիտես. «Մենք տեսանք ինքնավստահ Տորրեսի»


«Չելսիի» գլխ. մարզիչ Ռաֆաել Բենիտեսը 16-րդ տուրի արտագնա հաղթանակից հետո «Սանդերլենդի» նկատմամբ (1:3), նշել է այդ խաղում Տորրեսի վստահ խաղը, որը նրան օգնեց դառնալ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հարձակվողը, որի համար «ազնվականները» վճարել են 50 մլն., գրանցեց իր 2-րդ դուբլը մեկ շաբաթում: Որոնցից առաջինը հեղինակեց ՉԼ-ի վերջին տուրի «Նորդշելանդի» դեմ խաղում, իսկ 2-րդը ՊԼ-ի 16-րդ տուրի «Սանդերլենդի» դեմ խաղում: Վերջինում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ:
Իր գոլերից մեկը նա հեղինակեց 11 մետրանոց նշանակետից: Եվ պետք է նշել, էե ինչքան վստահ իրացրեց նա իր առաջին 11 մետրանոցը Անգլիայում: Բենիտեսը ուրախ է, որ արդեն զգացվում է իր խաղային ձեռագիրը, և որ վերջապես գոլեր է հեղինակում թիմի միակ կենտրոնական հարձակվողը:

«Թիմը խաղաց լավ, և ստեղծեցին պահեր Տորրեսի համար, հատկապես 1-ին կեսում:
Մենք ցույց տվեցինք ոգի և գրանդ ակումբին վայել խաղ: Ցույց տվեցինք, որ կարող ենք ստեղծել պահեր, իսկ Նանդոն կարող է իրացնել դրանք»:

«Թիմը մարզվում է լավ, և մենք շարունակում ենք հաղթել: Դուք կարող եք տեսնել, թե մենք ինչպես ենք խաղում վստահ լինելով մեր ուժերին»:

«Ֆերնանդոն`այդպիսի խաղացող է: Նա գիտի թե ինչ եմ ես ուզում իրենից: Այս թիմի խաղացողները շատ լավ գիտեն միմիանց, դրա համար մենք ամեն ինչ անում ենք ճիշտ, որն էլ ավել վստահություն է տալիս: Իսկ այդ ամենը բերում է հաղթանակներ»:

«Ճիշտ կլինի ասել, որ մենք տեսանք էլ ավելի ինքնավստահ Տորրեսի: Հիմա և՛ նա և՛ թիմը էլ ավելի է հավատում իր ուժերին: Ես սկզբից էլ հասկացել էի, որ ամեն ինչ հավատի, և տղաների մեջ վստահություն ներշնչելու մեջ է: Ես ուրախ կլինեմ, եթե նա շարունակի գոլեր հեղինակել ամեն խաղում, և օգնի թիմին հաղթել»,-ասել է Ռաֆան Sky Sports-ին տված հարցազրւյցում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15