Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 25 » Բենիտես. «Եվս 2-3 խաղ, և ես կասեմ, պայքարում ենք, թե ոչ չեպիոնության համար»

Բենիտես. «Եվս 2-3 խաղ, և ես կասեմ, պայքարում ենք, թե ոչ չեպիոնության համար»


Ռաֆաել Բենիտեսը` «Չելսիի» գլխավոր մարզիչը ասել է, որ պետք է ևս 2-3 խաղ սպասել, պարզելու համար, թե պայքարու՞ մ են նրանք Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար, թե ոչ:

«Աստոն Վիլլայի» դեմ տարած 8:0 հաշվով հաղթանակը օգնեց «Չելսիին» առաջատարի հետ միավորների տարբերությունը կրճատել մինչև 11-ի: Առաջիկայում` մինչև հունվարի 2-ը թիմը պետք է հանդիպուներ անցկացնի «Նորվիչի», «Էվերթոնի» և «ՔՊՌ»-ի հետ: Ռաֆան հույս է հայտնել, որ կկարողանա ինչքան հնարավոր է կրճատել միավորների տարբերությունը:

«Սպասեք, մինչև մենք անցկացնենք ևս 2-3 հանդիպում և կտեսնենք: Դուք կտեսնեք, որ թիմը վստահում է իրեն: «Աստոն Վիլլայի» դեմ խաղում մենք ոչ մի րոպե չկորցրեցինք մեր վստահությունը:

Թիմը լավ է առաջ շարժվում և պահեր ստեղծում: Պետք է պահպանել մարզավիճակը, և այդ ժամանակ ես կասեմ, կպայքարե՞նք թե ոչ չեմպիոնական տիտղոսի համար:» - Բենիտեսին մեջբերում է ESPN-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15