Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 22 » Բենիտես. «Ես մտածում եմ, որ այս թիմը մեծ ներուժ ունի»

Բենիտես. «Ես մտածում եմ, որ այս թիմը մեծ ներուժ ունի»


Լոնդոնի «Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսն ասել է, որ իր նոր թիմը կարող է հաղթել առաջնությունը, իսկ վիճել երկրպագուների հետ նա չի պատրաստվում:

«Ես մտածում եմ, որ այս թիմում կան բարձր մակարդակի վարպետներ, որոնք գիտեն, ինչպես պայքարել գավաթների համար: Ես կմտածեմ ամեն խաղի մասին և այն մասին, թե ինչպես «Չելսիին» չեմպիոն հռչակել: Ուզում եմ կենտրոնանալ հաղթանակների վրա:

Ես գիտեմ, որ երկրպագուները միայն հաղթանակ են ուզում: Իսկ Դի Մատտեոյի հեռացումից հետո նրանք իմ հանդեպ վատ են տրամադրված, հատկապես այն բանի պատճառով, որ ես մարզել եմ «Լիվերպուլը»: Վստահ եմ, որ մի քանի հաղթանակներից հետո ամեն ինչ կմոռացվի:» - ասել է Բենիտեսը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15