Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 31 » Բենիտես. «Ես չսխալվեցի»

Բենիտես. «Ես չսխալվեցի»


Լոնդոնի «Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը ասել է, որ «Էվերթոնի» դեմ խաղը իր կարիեռայում ամենադժվարներից էր:

«Շատ ծանր խաղ էր: Մրցակիցը մեզ շատ էր զարմացնում: Մենք գնդակ բաց թողեցինք և երկար ժամանակ չէինք կարողանում գտնել մեր խաղը:

Դա քանդեց մեր խաղային պլանը: Սակայն մենք ժամանակին կարողացանք կարգավորել խաղը և Ֆրենկ Լեմպարդի գնդակը փոխեց խաղի ընթացքը: 2-րդ խաղակեսում մենք պաշտպանությունում այլևս թույլ չէինք տալիս կոպիտ սխալներ, որոնք լուրջ հետևանքներ կունենային, իսկ հետո արդեն սկսեցինք կենտրոնանալ հարձակման գծի վրա:

Ես ուրախ եմ, որ Ֆրենկին հաջողվեց խփել հաղթական գնդակը և կրկին ապացուցել, որ նա ֆանտաստիկ խաղացող է և հիանալի մարդ: Իմ աշխատանքը նաև կայանում է նրանում, որ Լեմպարդը իրեն լավ մարզավիճակում պահի: Նա պայմանագիր ունի և լիովին նվիրված է «Չելսիին» ու նրա երկրպագուներին:

Դա վերաբերվում է «Չելսիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի:
» - ասել է իսպանացի մասնագետը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15