Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 22 » Բենայունը կարող է տեղափոխվել «Արսենալ»

Բենայունը կարող է տեղափոխվել «Արսենալ»


Բրիտանական մամուլի հաղորդմամբ, «Չելսիի» կիսապաշտպան Յոսսի Բենայունը ով այս մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Լոնդոնի մյուս ակումբում «Արսենալում», ամռանը կարող է պայմանագիր կնքել «զինագործների» հետ և լքել Սթեմֆորտ Բրիջը: 

Իսրայելի հավաքականի ավագը Արսենալի կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ: Չնայած դրան, 32-ամյա ֆուտբոլիստը խաղերի մեծ մասը անց է կացրել փոխարինման դուրս գալով: 

Այնուամենայնիվ, լրագրողների կարծիքով Բենայունը որոշում կկայացնի հօգուտ «զինագործների»: 

Բենայունի ծառայություններով հետաքրքրված են նաև Մաքքաբի Հայֆան, Այաքսը և նրա նախկին ակումբը` Վեսթ Հեմ Յունայթեդը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15