Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 7 » Բենայուն. «Շուտով իմ ապագան հայտնի կլինի»

Բենայուն. «Շուտով իմ ապագան հայտնի կլինի»


Յոսսի Բենայունը հաստատում է, որ շուտով հայտնի կլինեն իր ապագայի հետ կապված լուրերը:

Սպասվում է, որ Իսրայելի հավաքականի ավագը, ով անցած մրցաշրջանի մեծ մասը վարձակալական հիմունքներով անցկացրեց Արսենալում, այս ամռանը կլքի Չելսին:

Նրա ծառայություններով հետաքրքրված են Վեսթ Հեմը, Այաքսը և Մաքքաբի Հայֆան:

Փորձառու կիսապաշտպանը դեռ չի կայացրել իր վերջնական որոշումը, սակայն ասում է, որ մոտ է դրան:

«Հույս ունեմ, որ շուտով լուրեր կլինեն իմ ապագայի վերաբերյալ»-գրել է Բենայունը Թվիթթերի իր էջում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15